Փարիզը Կիևի հետ երկկողմ պայմանագիր կկնքի, համաձայն պայմանագրի՝ Ուկրաինային օգնություն տրամադրել այդ երկրի վրա նոր հարձակման դեպքում։ Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա հավելել է, որ փետրվարին կժամանի Ուկրաինա, որպեսզի վերջնականապես համաձայնեցնի այդ համաձայնագրի մանրամասները, հայտնում է DW-ն:
Մակրոնը նաև հայտարարել է Կիևին սպառազինության նոր մատակարարումների մասին։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ արդեն առաջիկա շաբաթներին Ուկրաինա կուղարկվեն 40 SCALP հեռահար հրթիռ և մի քանի հարյուր ռումբ:
Առաջին երկիրը, որն Ուկրաինայի հետ ստորագրել է անվտանգության մասին երկկողմ համաձայնագիր, Մեծ Բրիտանիան է։ Դա տեղի է ունեցել հունվարի 12-ին՝ Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի՝ Կիև կատարած այցի ընթացքում, համաձայնագիրը գործելու է մինչև Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։