Մարտի 30-ին, Ժամը 02.00-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի ծառայողները Ալեք Մանուկյան փողոցում ձերբակալել և Մարաշի բաժանմունք են տեղափոխել 30 և 43 տարեկան երկու տղամարդու: Նրանք խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են:
Ժամը 03.00-ին պարեկները Զավարյան փողոցում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժանմունք են տեղափոխել ևս երկու տղամարդու, որոնցից մեկը՝ 29, մյուսը՝ 44 տարեկան: Անձնական խուզարկությամբ 44-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Ժամը 03.25-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել 21-ամյա երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ ճակատի պատռված վերքերով, մյուսը՝ ակնակապիճի սալջարդով: Պարզվել է, որ ձերբակալված տղամարդիկ ժամը 01.30-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել հիվանդանոց տեղափոխվածներին, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ՝ տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: