Հետևեք մեզ։

Շինուհայրի ճանապարհին մեքենաներ են արգելափակվել ձյան շերտում

19:51, 17 հունվար 2024
Շինուհայրի ճանապարհին մեքենաներ են արգելափակվել ձյան շերտում

Հունվարի 17-ին, ժամը 09։32-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Շինուհայրի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

 

Ձնաբքի և խցանումների պատճառով ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է։ 

 

Ժամը 10:40-ից մինչ16:20-ը փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 29 տրանսպորտային միջոց, որից 3-ը՝ բեռնատար: Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում երթևեկություը երկողմանի վերականգնվել է: