Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հաջորդ շաբաթ բժշկական միջամտության կենթարկվի։ Այդ կապակցությամբ նա ժամանակավորապես կդադարեցնի հանրային պարտականությունների կատարումը։ Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ։
«Ինչպես ամեն տարի հազարավոր տղամարդիկ, թագավորի հանար պահանջվում է բուժում շագանակագեղձի համար: Նորին Մեծությունը հաջորդ շաբաթ կգնա հիվանդանոց։ Թագավորի հանրային պարտականությունները կհետաձգվեն կարճ ժամանակով, որպեսզի թույլ տա նրա ապաքինումը»,- նշված է հայտարարության մեջ։
Չարլզ III-ը 75 տարեկան է։ Նա գահ է բարձրացել 2022 թվականի սեպտեմբերին՝ մոր՝ Եղիսաբեթ II-ի (1926-2022) մահից հետո։