Հետևեք մեզ։

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը վիրահատության է ենթարկվել

21:23, 17 հունվար 2024
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը վիրահատության է ենթարկվել

Ուելսի արքայադուստրը որովայնի սովորական վիրահատության է ենթարկվել Լոնդոնի մասնավոր կլինիկայում, հայտնել են Քենսինգթոնյան պալատից։

 

Երեքշաբթի օրը իրականացված վիրահատությունը հաջող է անցել, և Քեյթը հիվանդանոցում կմնա 10- 14 օր, հայտնել են պալատից։

 

Պալատը հայտնել է, որ 42-ամյա արքայադուստրը ցանկանում է ներողություն խնդրել առաջիկա հանդիպումները հետաձգելու համար։

 

«Ընթացիկ բժշկական խորհրդատվության հիման վրա նա դժվար թե Զատիկից առաջ վերադառնա հանրային պարտականությունների», - ասվում է հայտարարության մեջ: