Հետևեք մեզ։

Թանկարժեք ժամացույց տեղափոխելիս օդանավակայանում ձերբակալված Շվարցենեգերն ազատ է արձակվել և տուգանվել 35 000 եվրոյով. Bild

22:22, 17 հունվար 2024
Թանկարժեք ժամացույց տեղափոխելիս օդանավակայանում ձերբակալված Շվարցենեգերն ազատ է արձակվել և տուգանվել 35 000 եվրոյով. Bild

Առնոլդ Շվարցենեգերը, ով ձերբակալվել էր Մյունխենի օդանավակայանում՝ թանկարժեք ժամացույց տեղափոխելու փորձի ժամանակ, ազատ է արձակվել։ Սակայն դերասանը պետք է վճարի 35 հազար եվրո տուգանք, գրում է Bild թերթը։

 

Նրա տեղեկություններով՝ Շվարցենեգերը մի քանի ժամ անցկացրել է օդանավակայանում։ Նրան հարցաքննել են մաքսավորները։ Դերասանը, ինչպես նշում է թերթը, զանգահարել է իր փաստաբաններին։ Շվարցենեգերը փորձել է բացատրել, որ ժամացույցը պետք է վաճառվեր աճուրդում, և դա բարեգործական ծրագիր է։ Սակայն դերասանին պարտավորեցրել են տուգանք վճարել։