«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, որը տեղափոխվել է ռուսական «Սոչի», հրաժեշտ է տվել երևանյան ակումբին։
«Ժամանակն է եկել հրաժեշտ տալու իմ հարազատ ակումբին։
3 տարի շարունակ եղել եմ այս ընտանիքի մի մասը, ու այդ ընթացքում մենք միասին ապրել ենք թե՛ ուրախ, թե՛ տխուր պահեր։
«Փյունի՛կ», դու միշտ եղել ես ու կլինես իմ սրտում։ Մաղթում եմ ամենայն բարիք ու վստահ եմ, որ ապագայում մեր ճանապարհները նորից կհատվեն»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «Փյունիկի» մամուլի ծառայությունը։