Հետևեք մեզ։

Մհերն իր ջերմ ողջույններն էր փոխանցում ձերբակալվածների պահման վայրից. պատգամավորները տեսակցել են Մհեր Սահակյանին

23:56, 31 մարտ 2023
Մհերն իր ջերմ ողջույններն էր փոխանցում ձերբակալվածների պահման վայրից. պատգամավորները տեսակցել են Մհեր Սահակյանին

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է. «Քիչ առաջ ես, ԱԺ պատգամավորներ Աշոտ Սիմոնյանի և Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցինք ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին։

Մհերի տրամադրությունը լավ էր, ոգին բարձր, բոլորին փոխանցում էր իր ջերմ ողջույնները։

 

Ակնհայտ է, որ կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու, իսկ իրավական համակարգը առաջնորդվում է երկակի ստանդարտներով և դարձել է գործիք օրվա իշխանության ձեռքին»։