Հայաստանի նախագահ Վահագն ԽաչատուրյանըԴավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Այս մասին ասված է ՀՀ-ում Իրանի դեսպանատան թվիթերյան օգտահաշվում արված գրառման մեջ։
«Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտգործնախարարն ընդգծել է պատմական ուղիների պահպանման կարևորությունը և աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը տարածաշրջանում իրադարձությունների սրընթաց զարգացման պայմաններում», - ասված է գրառման մեջ: