Միլի Մեջլիսը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել ճանաչել Կանակների, Մաոհի Նուիի և Կորսիկայի անկախությունը։
Այս մասին ասվում է Միլլի Մեջլիսի Միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ֆրանսիայի Սենատի բանաձեւի վերաբերյալ ընդունված հայտարարության մեջ։
Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը հանձնարարել արտաքին գործերի նախարարությանը՝ քայլեր ձեռնարկել Կանակների, Մաոհի Նուիի և Կորսիկայի անկախությունը ճանաչելու ուղղությամբ՝ հաշվի առնելով «Ֆրանսիայի հակաադրբեջանական գործունեությունը»։