Լոռու մարզպետ կնշանակվեց երեք մարզերում ոստիկանապետ աշխատած Արամ Ղազարյանը։ Հարցն ընդգրկված էր Կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Արամ Ղազարյանն իր խոսքում ասաց, որ երկար տարիներ ապրելով և աշխատելով Լոռու մարզում առկա հիմնահարցերին, պատրաստ է լուծել խնդիրներն ու նպաստել մարզի շարունակական զարգացմանը։
Արամ Ղազարյանը 2016-ից երկուսուկես տարի եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնն զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև 2023 թվականը, Շիրակի մարզում է ղեկավարել Ոստիկանության մարզային վարչությունը։