Հետևեք մեզ։

Երևանում կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատված

12:05, 18 հունվար 2024
Երևանում կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատված

ԱԶԲ-ն Հայաստանին 60 միլիոն 90 հազար եվրո վարկ կտրամադրի, այն կուղղվի Երևանի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցմանը։ Կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը հայտարարել է, որ ճանապարհահատվածը միմյանց կկապի Երևանի մի շարք վարչական շրջաններ։


«Ճանապարհահատվածը կհանդիսանա Մոնթե Մելքոնյան փողոցի շարունակությունը, բաղկացած կլինի 6 երթևեկելի գոտուց»,- նշել է փոխնախարարը։

 

Ըստ նախագծի՝ Հրազդան գետի վրա կկառուցվի երկաթբետոնե հեծաններով կամուրջ, Արշակունյաց պողոտայում կկառուցվի շրջանաձև երթևեկության ճանապարհային հանգույց՝ թունելով։

 

Իր հերթին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այս ճանապարհը կբեռնաթափի ավտոճանապարհային երթևեկությունը տվյալ հատվածում։