Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ռուսական կողմն ընդգծել է այդ ուղղությամբ եռակողմ աշխատանքի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը՝ հիմնված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մի շարք պայմանավորվածությունների վրա։