Հետևեք մեզ։

Հույս ունեմ՝ այս տարի կարողանալու ենք սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը․ Ավինյան

12:34, 18 հունվար 2024
Հույս ունեմ՝ այս տարի կարողանալու ենք սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը․ Ավինյան

Հանրային ներդրումների կոմիտեում առաջիկայում սպասում ենք քննարկում մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման վերաբերյալ։ Այս մասին Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնեց, որ առաջիկայում այդ նախագիծը կքննարկվի Կառավարության նիստում։

Փաշինյանը  Տիգրան Ավինյանին հարց ուղղեց՝ իրատեսակա՞ն է այս տարի մրցույթ հայտարարելը, ինչին ի պատասխան՝ Ավինյանը նշեց․ «Կայարանի ամբողջական նախագիծն արդեն կա, այժմ փորձաքննությունների փուլում է։ Փորձաքննություններն իրականացնելուց հետո, կարծում եմ, կարողանալու ենք ներդրումային հաջորդ կոմիտեին քննարկել ամբողջական նախագիծը։ Հույս ունեմ՝ այս տարի կարողանալու ենք սկսել շինարարությունը, եթե այս տեմպերը կարողանանք պահել, 4 տարվա մասին, որ խոսել ենք, կարողանալու ենք 4 տարում մետրոյի կայարանն ունենալ»։

Փաշինյանն արձագանքեց՝ առաջիկայում կքննարկեն և որոշումներ կկայացնեն։