Այն հրապարակումները, թե իբր Ռուսաստանը և Ուկրաինան կարող են ուղիղ բանակցություններ վարել Ժնևում, ասեկոսեներ են։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։
«Դրանք պարզապես ասեկոսեներ են»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի՝ համապատասխան հրապարակումները մեկնաբանելու խնդրանքին։