Հետևեք մեզ։

Զանգեզուրի միջանցքը երբեք չի քննարկվել Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում․ Լավրով

13:35, 18 հունվար 2024
Զանգեզուրի միջանցքը երբեք չի քննարկվել Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում․ Լավրով

Զանգեզուրի միջանցքը երբեք չի քննարկվել Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում. 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվելու են, և Հայաստանը երաշխավորելու է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը, իսկ վերահսկողությունը կիրականացնի ԱԴԾ սահմանային ծառայությունը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում։

«Մենք լավ հասկանում ենք, որ հաճախակի են լինում ձեռք բերված պայմանավորվածություններից դուրս գալու դեպքեր։ Մենք չգիտենք, թե ինչն է խանգարել դրանց ավարտին, բայց լավ գիտենք, որ արևմտյան ընկերների բարի խորհուրդները միշտ առկա են Հարավային Կովկասում և երբեմն ընդունվում են գործընթացի այս կամ այն ​​մասնակցի կողմից»,-ասել է Լավրովը։