Արևմուտքը պետք է աջակցի Ուկրաինային իր տարածքը պաշտպանելու և ժամանակավորապես օկուպացված Ղրիմի վրա հարձակումներ սկսելու ջանքերում։ Այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի նախկին գերագույն հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, փոխանցում է The Hill-ը։
«Եթե մենք Ուկրաինային հնարավորություն տանք հարվածներ հասցնել Ղրիմին՝ ամենուր, համառորեն և ճշգրիտ, ապա Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել իր դիրքորոշումն այնտեղ»,- ասել է գեներալը։
Նախկին գերագույն գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մի քանի անգամ հարձակվել Ղրիմի վրա և ոչնչացնել ռուսական բանակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված են թերակղզում։ «Բոլորին խփեք, մի քանի անգամ հարվածեք և ամեն ինչ ոչնչացրեք»,- ասաց նա։
The Hill-ը նշել է, որ Արևմուտքը մտադիր է օգնել Կիևին հարվածել Ղրիմին և կտրել Ռուսաստանի ճանապարհը դեպի Ուկրաինայի հարավում գտնվող զորքերը: