Հետևեք մեզ։

«Հայրենիք»-ի հրապարակի կողքը տուն ունեմ, այդ ավտոճանապարհները մոտակա տների գներն են գցում. Փաշինյանը՝ ճանապարհային հանգույցների մասին

13:41, 18 հունվար 2024
«Հայրենիք»-ի հրապարակի կողքը տուն ունեմ, այդ ավտոճանապարհները մոտակա տների գներն են գցում. Փաշինյանը՝ ճանապարհային հանգույցների մասին

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Երևանի կրկեսի և «Հայրենիք» կինոթատրոնի  հրապարակի մոտ ճանապարհային հանգույցների կառուցումը չի տալիս այն դրական, էական էֆեկտները, որ կարող ենք ասել, որ տրամաբանություն կար էդտեղ։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այն լուծումները, որ առաջարկվում են, գեղեցիկ հրապարակների էական ձևափոխման են բերում։ Մասնավորապես «Հայրենիքի» հրապարակն ամբողջությամբ դառնում է ավտոստրադա, որը քաղաքային միջավայրում ուղղակի սխալ է»,- ասաց Ավինյանը։

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց՝ համաձայն է Ավինյանի հետ։

«Այդ ավտոճանապարհները նաև մոտակա տների գներն են գցում, և քանի որ ես կողքը տուն ունեմ, անձնական հետաքրքրություն ունեմ»,- ասաց նա։