Հետևեք մեզ։

Քանյե Ուեսթն ատամները փոխարինել է 850 հզր դոլար արժեցող տիտանի պրոթեզով

13:47, 18 հունվար 2024
Քանյե Ուեսթն ատամները փոխարինել է 850 հզր դոլար արժեցող տիտանի պրոթեզով

Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթն ատամները փոխարինել է տիտանի պրոթեզով։ Ռեփերի «նոր ատամները», պարզվել է, որ «ադամանդից թանկ են»՝ դրանք հատուկ նախագծված են իր համար և նմանը չունեն։ Արտադրությունն ու շահագործումն արժեցել է $850 հազար:

Բայց այս ամենի համար աստղը ատամները չի հեռացրել: Ըստ Complex-ի՝ Քանյեն իրականում ենթարկվել է մի պրոցեդուրայի, որը կոչվում է «ֆիքսված պրոթեզավորում»: Դա նշանակում է, որ պրոթեզը ամրացվում է անմիջապես ատամների վրա։