Արևմտյան երկրները չեն ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման համաձայնագրերի իրականացումը, որոնք կնքվել են Ռուսաստանի միջնորդությամբ, Արևմուտքը միջամտում է հակամարտության կարգավորման գործընթացին։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք տեսանք, թե ինչպես ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, հենց որ հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս երթուղիների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում, անմիջապես սկսեցին ներթափանցել՝ առանց հրավերի»,- ամփոփիչ ասուլիսում նշել է Լավրովը։
Լավրովը հավելել է, որ Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ, որ «Երևանի և Բաքվի միջև Ռուսաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագրերը կայանան»։
«Ցավալի է, որ արևմտյան եսասիրական նկրտումների շահերը խանգարում են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հիմնարար շահերի իրականացմանը»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։