Հետևեք մեզ։

Լավրովը ՌԴ մերձավոր շրջապատի երկրների շարքում չի հիշատակել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին

14:26, 18 հունվար 2024
Լավրովը ՌԴ մերձավոր շրջապատի երկրների շարքում չի հիշատակել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին

Ռուսաստանի մերձավոր շրջապատում ընդգրկված են Իրանը, Թուրքիան, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամփոփիչ մամուլի ասուլիսում։

«Եթե մենք խոսում ենք մեր մտերիմ միջավայրի մասին, ապա, իհարկե, դրանք Մերձավոր Արևելքի երկրներն են՝ Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը»,- ասել է նա։

Նախարարն առանձին կարևորել է Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները՝ նշելով, որ նրանք ապրում են իրենց դարավոր պատմության լավագույն շրջանը, ինչպես նաև Հնդկաստանի հետ, որի հետ զարգանում է հատկապես արտոնյալ, ռազմավարական համագործակցությունը։

Լավրովը հավելել է, որ Մոսկվան շահագրգռված է զարգացնել հարաբերությունները ոչ միայն երկկողմ կապուղիներով, այլ նաև տարածաշրջանային կառույցների հետ, որոնք ստեղծվել են Ռուսաստանի բազմաթիվ գործընկերների կողմից։