Հետևեք մեզ։

Լոռու նորանշանակ մարզպետի կինն աշխատում է ՏԿԵ նախարարությունում․ ի՞նչ ունեցվածք ունի մարզպետը

14:46, 18 հունվար 2024
Լոռու նորանշանակ մարզպետի կինն աշխատում է ՏԿԵ նախարարությունում․ ի՞նչ ունեցվածք ունի մարզպետը

Այսօր Լոռու մարզպետ նշանակվեց երեք մարզերում ոստիկանապետ աշխատած Արամ Ղազարյանը։ Hayastan.news-ը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում է, թե ինչ ունեցվածք է  հայտարարագրել Լոռու նորանշանակ մարզպետը 2022-ին։

Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ Արամ Ղազարյանն 2022-ի ամանորին 2009 թվականի արտադրության Hyundai է նվեր ստացել։

Լոռիում 2004-ին ավտոտնակի սեփականատեր է դարձել, ձեռքբերման եղանակը նշված չէ, 2004-ին Վանաձորում բնակարան է գնել, 2016-ին կրկին Վանաձորում ավտոտնակի սեփականատեր է դարձել, և կրկին ձեռքբերման եղանակը նշված չէ։
Բանկային հաշվին 1 մլն 321 հզր դրամ ունի, կանխիկ՝ 12 300 դոլար և 1,5 մլն դրամ։ Տարեկան աշխատավարձը 3 մլն 760 հզր դրամ է, 2 մլն 55 հզր դրամ փոխառություն ունի։ 

Արամ Ղազարյանի տիկինը՝ Լուսինե Աբովյանն, աշխատում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, գնումների համակարգման և կազմատնտեսական վարչության ավագ մասնագետ է, 352 հզր դրամ ունի։