Հետևեք մեզ։

Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահներ տեղակայել Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհին. Լավրով

15:09, 18 հունվար 2024
Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահներ տեղակայել Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհին. Լավրով

Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահներ տեղակայել Ադրբեջանից Նախիջեւան տանող ճանապարհին։ Այս մասին այսօր կայացած ամենամյա մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 

«Շատ ցավալի է, որ Հայաստանի համար նման շահավետ բանը, ինչպիսին է Սյունիքի մարզով երթուղու բացումն է, դեռ մնում է թղթի վրա»,- ընդգծել է Լավրովը։

 

Ըստ նրա՝ այս երթուղու դեռևս չբացված լինելու պատճառը Երևանի դիրքորոշումն է, «ինչ-որ մեկը Երևանին խորհուրդ է տալիս այս մասին»։