Հետևեք մեզ։

Կամո Հովհաննիսյանը հեռացել է  ղազախական «Աստանայից»

17:41, 18 հունվար 2024
Կամո Հովհաննիսյանը հեռացել է  ղազախական «Աստանայից»
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հեռացել է  ղազախական «Աստանայից»։ 31–ամյա ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել իր նախկին թիմին ու մաղթել հաջողություն։

«Շնորհակալություն «Աստանային» 2 տարիների համար։ Հպարտ եմ, որ ներկայացնում էի այս ակումբը։ Շնորհակալություն թիմակիցներիս, մարզչական շտաբին ու բժշկանան անձնակազմին։ Մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ։ Կհանդիպենք կանաչ դաշտերում»,- գրել է հայ ֆուտբոլիստը սոցցանցերում։