Հետևեք մեզ։

ՄԻՊ-ը վերջին 4 տարում արձանագրել է մահացության դեպքերի դինամիկ աճ

18:01, 18 հունվար 2024
ՄԻՊ-ը վերջին 4 տարում արձանագրել է մահացության դեպքերի դինամիկ աճ

ՀՀ զինված ուժերում վերջին 4 տարում ՄԻՊ գրասենյակը արձանագրել է մահացության դեպքերի դինամիկ աճ։Այս մասին «Մեդիա կենտրոնի» կողմից հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ՄԻՊ աշխատակազմի զինծառայողների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։

 

Եղոյանը նշել է, որ 2018-ին արձանագրվել է ԶՈւ-ում մահվան 63 դեպք, 2019-ին՝ 49, 2020 թ.՝ 54, 2021 թ.՝ 58, 2022 թ.՝ 64, 2023 թ. ավելի շատ դեպք։

 

«Երբ խոսում ենք խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան մասին, մեր մտքում գալիս են կարգապահության հետ կապված հարցերը, սա ամենախորքային խնդիրն է, որ ներկայումս էլ առկա է»,- ընդգծել է պաշտոնյան։

Վերլուծական