Հայաստանում գտնվող ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քննարկել են Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու հեռանկարները։
Հունվարի 18-ին Նիկոլա Անելկան այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա և ծանոթացել ենթակառուցվածքներին։