Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Վադոդարա քաղաքի ծայրամասում գտնվող լճում 27 (այլ տվյալներով՝ 23) դպրոցական տեղափոխող նավ է շրջվել։
Ներկայումս փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հաղորդվում է, որ փրկարարներին հաջողվել է փրկել հինգ մարդու, սակայն առնվազն վեցը զոհվել են, իսկ զոհերի թիվը ակնկալվում է, որ կավելանա: Երեխաները մասնավոր դպրոցից էին և դպրոցական ճամփորդության էին մեկնել։ Միջադեպի ականատեսները պնդում են, որ ուղևորներից ոչ ոք փրկարարական բաճկոնով չի եղել։
Գուջարաթի կրթության նախարար Կուբեր Դինդորը IndiaTVnews-ին ասել է. «Ես հենց նոր իմացա, որ վեց երեխա մահացել է այն բանից հետո, երբ դպրոցականներ տեղափոխող նավը շրջվել է լճում: Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Աղետների արձագանքման ազգային ուժերը և հրշեջները աշխատում են այլ գերատեսչությունների հետ»:
Որոնողական աշխատանքներ են տարվում անհետ կորածների համար։
Ավելի ուշ ABC news-ը փոխանցել է, որ խեղդվել է 15 աշակերտ և մեկ ուսուցիչ: