Հետևեք մեզ։

ԱԺ տասը պատգամավոր կմեկնի Ֆրանսիա, որպեսզի մասնակցի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրին

19:43, 18 հունվար 2024
ԱԺ տասը պատգամավոր կմեկնի Ֆրանսիա, որպեսզի մասնակցի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրին

«Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրին մասնակցելու համար 2024 թվականի հունվարի 21-25-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Էմմա Պալյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Ռուստամ Բաքոյանը, Մարինա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանը, Զեմֆիրա Միրզոևան, Արսեն Թորոսյանը և Տաթևիկ Գասպարյանը։

Գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

Կարգադրությունը ստորագրել է Ալեն Սիմոնյանը։