Հետևեք մեզ։

Մհեր Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման սկզբունքները

20:27, 18 հունվար 2024
Մհեր Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման սկզբունքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները:

Փոխվարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որով հստակ նկարագրվում է տարածաշրջանում տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային կապերի ապաշրջափակման հեռանկարը, կառուցվածքը, տրամաբանությունը և հիմնական սկզբունքները: Զրուցակիցները քննարկել են նաև սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր: