Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը անվտանգության նկատառումներից ելնելով վերջին պահին չեղարկել է այցը Ֆրանսիա։ Նա հեռակա կարգով կմասնակցի ծրագրված միջոցառումներին FRMG-ի իր գործընկերոջ հետ։
Այս մասին տեղեկություն է հրապարակում Le Monde-ը՝ հիմնվելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարության վրա։
Ումերովի այցի ժամանակ հայտարարվել է Ռամշտայնի ձևաչափով հրետանային կոալիցիայի ստեղծման մասին։ Նախատեսված էր Ֆրանսիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների այցը Nexter գործարան։