Հետևեք մեզ։

Հնդկաստանում ուղևորը ողջ թռիչքի ընթացքում արգելափակվել է ինքնաթիռի զուգարանում. տոմսի արժեքը վերադարձրել են

00:27, 19 հունվար 2024
Հնդկաստանում ուղևորը ողջ թռիչքի ընթացքում արգելափակվել է ինքնաթիռի զուգարանում. տոմսի արժեքը վերադարձրել են

Ինքնաթիռի ուղևորը արգելափակվել է զուգարանում. նրան կարողացել են դուրս  բերել միայն վայրէջք կատարելուց հետո։

 

Օրերս Հնդկաստանում Մումբայից Բենգալուրու թռչող SpiceJet ինքնաթիռի ուղևորը թռիչքի ժամանակ արգելափակվել է զուգարանում։ Դուռը հնարավոր է եղել բացել միայն ինքնաթիռի վայրէջքից հետո` հատուկ տեխնիկայի միջոցով։

Հնարամիտ բորտուղեկցորդուհիները ճանապարհ են գտել շփվելու արգելափակված ուղեւորի հետ։ Նրան գրություններ են փոխանցել։ Հաղորդագրություններից մեկում տղամարդուն հրահանգ է տրվել խուճապի չմատնվել և նստել զուգարանակոնքի վրա, մինչ ինքնաթիռը վայրէջք կկատարի։

 

Ի դեպ, 1,5 ժամ տևողությամբ թռիչքն այնքան էլ վատ ավարտ չի ունեցել, ուղևորին վերադարձրել են տոմսի արժեքը։