Հետևեք մեզ։

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես կայուն, արդար խաղաղ կարգավորմանը հասնելուն. Հայաստանում ՌԴ դեսպան

09:52, 19 հունվար 2024
Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես կայուն, արդար խաղաղ կարգավորմանը հասնելուն. Հայաստանում ՌԴ դեսպան

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կոչ է անում։

Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

 

«Ռուսական կողմն աշխատել է շատ ակտիվ, համառ, հետևողական և շարունակում է աշխատել այս ուղղությամբ, ինչի մասին են վկայում մեր գործողությունները, չեմ էլ թվարկի, թե ինչ է արվել  ռուսական կողմի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Այս առումով, ես ուզում եմ ասել, որ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում այս գործընթացին առավելագույն հնարավոր աջակցություն ցուցաբերելուն, Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես կայուն, արդար խաղաղ կարգավորմանը հասնելուն»,- ասել է Կոպիրկինը։

 

Նա նշել է, որ Մոսկվան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղությամբ։ «Մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացին, և Ռուսաստանը միշտ շատ ակտիվորեն ընդգծել է իր պատրաստակամությունը աշխատելու այդ ուղղությամբ բոլոր առումներով՝ լինի  խաղաղության պայմանագրի կնքում, լինի սահմանազատում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծում», - ասել է Կոպիրկինը: