Հետևեք մեզ։

ԱՄՆ դեսպանը Սուրեն Պապիկյանին հրավիրել է աշխատանքային ընթրիքի (լուսանկարներ)

09:53, 19 հունվար 2024
ԱՄՆ դեսպանը Սուրեն Պապիկյանին հրավիրել է աշխատանքային ընթրիքի (լուսանկարներ)

 

Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։

 

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

 

Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար: