Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է:
Սյունիքի մարզի ավտոճանապարհները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում, Վեդի քաղաքում, Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում ձյուն է տեղում
10:51, 01 ապրիլ 2023