Հետևեք մեզ։

Առանձին հայ ժողովրդի պատմություն կա՞, թե՞ չկա` ես չգիտեմ, սխալ մարդու եք հարցնում. Զարեհ Սինանյան. «Հրապարակ»

10:09, 19 հունվար 2024
Առանձին հայ ժողովրդի պատմություն կա՞, թե՞ չկա` ես չգիտեմ, սխալ մարդու եք հարցնում. Զարեհ Սինանյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին հարցրինք՝ ի՞նչ կարծիքի է Նիկոլ Փաշինյանի այն մտքի մասին, որ հայոց պատմությունը պետք է վերանվանել Հայաստանի պատմություն, չէ՞ որ հայոց պատմությունը նաեւ սփյուռքի պատմությունն է։ «Դա մասնագիտական հարց է, պետք է կրթության նախարարին տաք, ես ծանոթ չեմ այդ թեմային: Առանձին հայ ժողովրդի պատմություն կա՞, թե՞ չկա` ես չգիտեմ, սխալ մարդու եք հարցնում»։

 

Իսկ սփյուռքում հայոց պատմությունն ի՞նչ դասագրքերով են դասավանդում։ «Տարբեր դպրոցներում՝ տարբեր․ մի մասը՝ Հայաստանում պատրաստված, մի մասը տեղում իրենք են պատրաստում»։

 

Ասաց նաեւ, որ պատմության նոր դասագրքերի վերաբերյալ սփյուռքից որեւէ բողոք չի լսել»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։