Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պահանջել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուից և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից ներողություն խնդրել։
Ինչպես նշում են վրացական լրատվամիջոցները, դա պայմանավորված է նրանով, որ երկուսն էլ, ըստ վրացական կողմի, ստել են, երբ Վրաստանին մեղադրել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին խոշտանգումների մեջ։
«Եվրահանձնաժողովի եզրակացությունից մենք իմացանք, որ նախագահ Զելենսկին, նախագահ Սանդուն և Եվրախորհրդարանի անդամները ստել են, երբ Վրաստանին մեղադրել են Սաակաշվիլիին խոշտանգելու մեջ... Ուստի մենք ակնկալում ենք, որ այդ մարդիկ ներողություն կխնդրեն»,- պաշտոնյայի խոսքը փոխանցում է վրացական առաջին ալիքը։