Սյունիքում միջադեպ է գրանցվել։ Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ գտնվող Արավուս բնակավայրի ոչխարները։
«Մոտ կես ժամ առաջ Տեղ համայնքի Արավուս գյուղի սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Ազերի բաշիբոզուկները գողացել են Արավուս գյուղին պատկանող մոտ 200 ոչխար: Հրաման է եղել չկրակել բաշիբոզուկների ուղղությամբ»,-գրել է նա։
Տեղ խոշորացված համայնքի Արավուս բնակավայրի սահմանից 200-ից ավելի ոչխար գողանալու լուրը հաստատեց համայնքապետը։
Hayastan.news-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց.
«Այո, եղել է նման բան, աշխատանքներ են տարվում, էսքանը»։