Ուղղափառ եկեղեցում Աստվածահայտնության տոնի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է «մկրտության լոգանքին»։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այսօր առավոտյան ձեզանից շատերն ինձ հարցնում էին, թե նախագահը մտել է սառցե ավազան, այո, ավանդաբար նա դա անում էր այսօր առավոտյան՝ Աստվածահայտնության տոնի կապակցությամբ»,- ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ մկրտության այդ ավանդույթին մասնակցելու որոշումը բոլորի, այդ թվում՝ պաշտոնյաների անձնական գործն է։