Ամերիկացի միլիարդատեր, ձեռնարկատեր և X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկին հրավիրել են այցելել բանտում գտնվող Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախկին նախարար Մարիուշ Կամինսկուն և նրա նախկին տեղակալ Մաչեյ Վոնսիկին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մասկը հրավիրվել է հակասեմիտիզմի դեմ պայքարի կոնֆերանսին, որը կանցկացվի Լեհաստանի Կրակով քաղաքում հունվարի 21-23-ը։
«Հարգելի Իլոն Մասկ, «Ազատ լեհեր»-ի անունից, Օսվենցիմ կատարած Ձեր այցից անմիջապես հետո հրավիրում ենք Ձեզ այցելել Ռադոմի և Օստրոլեկայի բանտերը, որտեղ պահվում են լեհ պատգամավորները: 1989 թվականից ի վեր առաջին անգամ կան քաղաքական բանտարկյալներ։ Թող աշխարհը լսի, թե ինչպես է նոր կառավարական կոալիցիան ամեն քայլափոխի խախտում օրենքը իշխանության գալուց ընդամենը մեկ ամիս անց»,- սոցցանցում գրել է Լեհաստանի կրթության նախկին նախարար Պշեմիսլավ Չարնեկը, ով հակակառավարական «Ազատ լեհեր» շարժման անդամ է: .
Լեհ նախկին նախարարը Իլոն Մասկին բանտ է հրավիրել
15:51, 19 հունվար 2024