Հետևեք մեզ։

Թրամփը խոսել է Պուտինի հետ լավ հարաբերություններ ունենալու մասին

15:57, 19 հունվար 2024
Թրամփը խոսել է Պուտինի հետ լավ հարաբերություններ ունենալու մասին

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունները բնութագրել է լավ, այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
 
«Ես Պուտինի հետ շփվել եմ: Գիտե՞ք, լավ է հարաբերություններ հաստատել Պուտինի նման մարդկանց հետ... Ես բանակցություններ եմ վարել նախագահ Սիի հետ, ես հիանալի հարաբերություններ ունեմ... Եթե Հիլարի Քլինթոնը հաղթեր, դուք միջուկային պատերազմ կունենայիք Հյուսիսային Կորեայի հետ»,-ասել է Թրամփը։

Նախկին նախագահի խոսքով՝ նորմալ հարաբերություններ պետք է պահպանվեն «հզոր միջուկային զենք ունեցող մարդկանց հետ»։

Բացի այդ, քաղաքական գործիչը վստահեցրել է, որ «բոլորն իրենից վախենում և հարգում են»։