Գազայում միջինում յուրաքանչյուր 500 մարդուն կա մեկ զուգարան և յուրաքանչյուր 2000-ին մեկ ցնցուղ, ապաստարաններում երբեմն ընդհանրապես զուգարան չկա, ինչը մեծացնում է հիվանդությունների վտանգը, քանի որ մարդիկ ստիպված են իրենց կարիքները հոգալ փողոցում։ Այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Տարիկ Ժազարևիչը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Գազայում միջինում 500 մարդ կիսում է մեկ զուգարան, իսկ ավելի քան 2000 մարդ՝ մեկ ցնցուղ, կացարաններում երբեմն բացակայում են զուգարանները»,-ասել է նա։
Ժազարևիչը հավելել է, որ 2023 թվականի հոկտեմբերի կեսերից ի վեր վերին շնչուղիների վարակների 223,600 դեպք է արձանագրվել, լուծի՝ 158,300 դեպք, այդ թվում՝ 84,000-ը՝ մինչև հինգ տարեկան երեխաների մքտ, 68,700 ոջիլների և քոսի դեպք և այլն։