Ռուս երգչուհի Քրիստինա Օրբակայտեի համերգը, որը պետք է կայանար Ուլան-Ուդեում մարտի 13-ին, չեղարկվել է հասարակական բողոքիների պատճառով, հայտնում է Բուրյաթիայի տրանսպորտի նախարարությունը։
Համերգին դեմ է արտահայտվել «Մարտական եղբայրություն» հասարակության տեղական կառույցը։ Նրանք կարծում են, որ «այն մարդիկ, ովքեր ապրում են ԱՄՆ-ում և մեկնում են Ռուսաստան միայն փող աշխատելու համար, չպետք է շարունակեն համերգներ տալ»։
Երգչուհին պետք է ելույթ ունենար տեղի ֆիզկուլտուրայի և սպորտային համալիրում։ Հանրապետության սպորտի նախարարությունը նշել է, որ Օրբակայտեի գործունեությունը երկրում պաշտոնապես արգելված չէ, սակայն, հաշվի առնելով քաղաքացիների կարծիքը, որոշել են չեղարկել համերգը։