Երգչուհի Մադոննայի երկու ամերիկացի երկրպագուն դատական հայց են ներկայացրել Նյու Յորքում նրա համերգների կազմակերպիչների դեմ, քանի որ նրա ընթացիկ շրջագայության մի քանի շոուներ սկսվել են նշված ժամից երկու ժամ ուշ։
Ինչպես բացատրվում է դատական փաստաթղթերում, շրջագայության դեկտեմբերյան երեք համերգները պետք է սկսվեին տեղական ժամանակով ժամը 20:30-ին, բայց յուրաքանչյուր դեպքում դրանք մեկնարկել են մինչև 22:30-ից հետո և ավարտվելգիշերը ժամը 1-ին:
Սա զայրացրել է հայցվորներ Մայքլ Ֆելոուսին և Ջոնաթան Հադենին, քանի որ նրանք չէին վճարի տոմսերի համար, եթե իմանային, որ շոուն այդքան ուշ կավարտվի:
Նրանց խոսքով, համերգից հետո իրենք հայտնվել են ծանր վիճակում, քանի որ հասարակական տրանսպորտը սահմանափակվել է, իսկ մասնավոր տրանսպորտի գները բարձրացվել են։
«Այդ համերգներին հաճախած շատ երկրպագուներ ստիպված են եղել վաղ արթնանալ աշխատանքի գնալու կամ հաջորդ օրն իրենց ընտանեկան պարտականությունները կատարելու համար», - ասվում է նրանց հայտարարության մեջ:
Դատական փաստաթղթերում նշվում է նաև, որ Մադոննան «ուշանալու և իր համերգները երբեմն մի քանի ժամով հետաձգելու երկար պատմություն ունի»։