«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, արդեն նախկին անդամ Վարդան Ղուկասյանը հրավիրված համագումարում տեսակապի միջոցով հայտարարել է, որ որոշել է «Հանրային ձայն» կուսակցությունից հրաժարվել և նոր կուսակցություն բացել։
Ինչպես հայտնի է, հունվարի 11–ին «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով դադարեցված է համարում նրա անդամությունը կուսակցությանը։
Վարդան Ղուկասյանն էլ հայտարարել էր, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, կդադարի գոյություն ունենալ նաև կուսակցությունը։
«Նոր կուսակցությունը որոշել եմ անվանել «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն, կարճ` ԴՕԿ»»,–հայտարարել է նա։