Transfermarkt-ը վերջին շաբաթվա ընթացքում թարմացրել է թոփ լիգաների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Այս անգամ կներկայացնենք համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշը։
Չեմպիոնների լիգայի գործող հաղթող Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան առաջին տեղում է։ Նրա տրանսֆերային արժեքը հեղինակավոր պորտալը գնահատում է 60 մլն եվրո։
Երկրորդ տեղում ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման է։ 24-ամյա դարպասապահի արժեքը 50 մլն եվրո է։ Երրորդ տեղում է Պորտուգալիայի հավաքականի և «Պորտուի» 23-ամյա դարպասապահ Դիոգո Կոստան՝ 45 միլիոն․ նույնքան են գնահատվում նաև «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոնը և «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոնը։
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը և Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը հինգ միլիոնով էժան են։
Աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահներն՝ ըստ Trasfermarkt-ի։