Հետևեք մեզ։

ՀՀ զինված ուժերը առատ ձյան տեղումների պատճառով սահմանագոտում ձնամաքրման աշխատանքներ են իրականացնում (տեսանյութ)

21:10, 19 հունվար 2024
ՀՀ զինված ուժերը առատ ձյան տեղումների պատճառով սահմանագոտում ձնամաքրման աշխատանքներ են իրականացնում (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերը հանրապետությունում առատ ձյան տեղումների պատճառով սահմանագոտու արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան  հատվածներում այս օրերին իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ։

 

Հատուկ տեխնիկայի միջոցով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին։

 

Ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով։