Գերմանիայում կրծողների պատճառով դադարեցվել է մայրուղու շինարարությունը։ Շլեզվիգ-Հոլշտայնում ավտոմայրուղու շինարարության ժամանակ պարզվել է, որ շինարարությունը վտանգի տակ է դնում կրծողների ամենահազվագյուտ տեսակի՝ շագանակագույն կրծողի գոյությունը։
Դաշնային կառավարությունն այժմ քննարկում է 300 կենդանիներին անվտանգ վայր տեղափոխելու հարցը՝ նախքան շինարարական աշխատանքները շարունակելը: Հայտնի է, որ այդ կրծողների բնակության վայրը փոխելու նախագիծը գնահատվում է 1 մլն եվրո, այսինքն՝ յուրաքանչյուր մուկ գերմանացի հարկատուներին կարժենա մոտավորապես 3333 եվրո։