Դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը 270 հազար եվրոյով վաճառել է իր Audemars Pigue ժամացույցը, գրում է Die Presse-ը։ Նախկինում այդ ժամացույցի պատճառով Շվարցենեգերին ձերբակալել էին Մյունխենի օդանավակայանում և տուգանել 35 000 եվրոյով։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Շվարցենեգերին ձերբակալել էին Մյունխենում՝ օդանավակայանում մաքսային հսկողություն անցնելուց հետո։ Ձերբակալության պատճառը եղել է թանկարժեք ժամացույցը։
Bild-ը գրում է, որ այդ ժամացույցները պատրաստվել են հատուկ դերասանի համար, իսկ Շվարցենեգերը դրանք կրել է մի քանի ֆիլմերում։ Ժամացույցի պատյանին պատկերված է դերասանը և գրված է՝ Arnold Classic։ Ընդհանուր առմամբ՝ աշխարհում արտադրվել է 20 նման ժամացույց։