Հետևեք մեզ։

Իրանի ԱԳՆ-ն դարձյալ բացատրություն է պահանջել Ադրբեջանից

12:11, 01 ապրիլ 2023
Իրանի ԱԳՆ-ն դարձյալ բացատրություն է պահանջել Ադրբեջանից

Twitter-ի իր միկրոբլոգում Քանաանին գրառում է արել՝ անդրադառնալով ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում Իսրայելի արտգործնախարարի հնչեցրած մտքերին՝ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու համաձայնագրի մասին։

«Մենք խնդրել ենք Ադրբեջանի կառավարությանը բացատրել սիոնիստական վարչակարգի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու համաձայնագրի վերաբերյալ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը փորձել է չպատասխանել եւ դրա փոխարեն հանդես է եկել Իրանի հասցեին նոր մեղադրանքներով»,- նշել է նա՝ հավելելով, որ լռելը այդ հայտարարություններին անուղղակիորեն հավանություն տալ է նշանակում։