Հունվարի 19-ին Եղեգնաձոր համայնքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Նիստին մասնակցել են Կուսակցության Վայոց ձորի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը,պատգամավորներ և Կուսակցության վարչության անդամներ։
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։